Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան՝ «պատմական իրադարձություն»

Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան՝ «պատմական իրադարձություն»
12.09.2014 | 14:18

«Պատմական իրադարձություն» են բնութագրել իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի պաշտոնական այցը Բաքու: 1991 թվականից` Ադրբեջանի անկախացումից
ի վեր, սա Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Բաքու: Մոշե Յաալոնին ընդունել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Բանակցությունների մանրամասները չեն հստակեցվում, միայն Իսրայելի հեռուստատեսության 7-րդ ալիքն է տեղեկացնում, որ Մոշե Յաալոնը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների միջև ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցության խորացման հեռանկարները:
Իսրայելը ռազմատեխնիկական ոլորտում արդեն իսկ Ադրբեջանի գլխավոր գործընկերներից մեկն է: 2012 թվականին երկու երկրները սպառազինությունների ոլորտում մեծածավալ համաձայնագիր կնքեցին, որի ընդհանուր արժողություն էր շուրջ 1 միլիարդ 600 միլիոն դոլար: Այդ մի գործարքի շրջանակներում Ադրբեջանը իսրայելական ընկերություններից ձեռք բերեց ժամանակակից սպառազինություններ ու սարքավորումներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր և անօդաչու թռչող սարքեր: Չի բացառվում, որ առաջիկա օրերին Ադրբեջանն ու Իսրայելը սպառազինությունների ձեռքբերման նոր համաձայնագրեր կնքեն: Բաքվում բացված պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ADEX 2014 ցուցահանդեսին, որին մասնակցում է 170 ընկերություն 30 պետություններից,
Իսրայելի ներկայացվածությունը պատկառելի է: Բաքվում իրենց արտադրանքն են ներկայացնում Իսրայելում գործող 16 ռազմաարդյունաբերական ընկերություններ: Դրանց թվում են անօդաչու թռչող սարքեր արտադրող Elbit Systems և Aeronautics ընկերությունները: Բաքվի ցուցահանդեսում իր արտադրանքը կցուցադրի նաև Fibrotex Tech ընկերությունը, որի հիմնական մասնագիտացումը տանկերի, ռազմական օդանավերի և ուղղաթիռների վրա տեղադրվող օպտիկական սարքերն են: ADEX -ի իսրայելական տաղավարի բացումը Մոշե Յաալոնի ադրբեջանական այցի վերջին օրակարգային կետն է:

Դիտվել է՝ 771

Մեկնաբանություններ